Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ կիրառվել է այնպիսի զենք, որը չի կիրառվում Հայաստանի սահմաններում. խոսքը սև նետ կամ «Իստիգալ» համակարգի մասին է, այդպիսի զենքի գնդակը, հանդիպելով կոշտ մարմնի, ջարդուփշուր է անում, այն կիրառվում է տեխնիկայի դեմ, կարող է նույնիսկ զրահը ծակել: Ենթադրվում է, որ նույն զենքն է կիրառվել նաև Արամ Մանուկյանի նկատմամբ: Ճիշտ է՝ սա դեռ ապացուցված չէ, բայց այսօր ո՞վ է այդ ապացույցին սպասում, ո՞վ է սպասում դատաբժշկական փորձաքննոթյանը, մենք ծանոթ չե՞նք մեր ոստիկանության բիրտ գործողություններին, ծանոթ չե՞նք նրանց անսահման թշնամական վերաբերմունքին: Ես, օրինակ, հավատում եմ Պավել Մանուկյանի ասածին: Նա հայրենիքի համար կռված տղա է, և նման զենք սահմանից այնկողմ թշնամին է կիրառել իր և իր ընկերների դեմ: Ու ահա, թշնամու նույն այդ ջարդուփշուր անող զենքի գնդակից խուսափելով՝ Պավել Մանուկյանն իր երկրում է թիրախավորվում և այդ գնդակի «համը» զգում, և այսօր ոտքը հեռացնելու վտանգի առաջ է կանգնում: Լա՛վ հիշեք՝ դա եղել է իր երկրում՝ թշնամուն վայել զենքով:
Գժվելու բան է, չէ՞: Սահմանին մեր զինվորները թող լապատկաներով կռվեն, իսկ ոստիկանությունը նման զենք է կիրառում այն զինվորի նկատմամբ, ով ժամանակին և նաև հիմա իր հայրենիքի համար ամեն տեսակի ծռության պատրաստ է: Սա մեր իշխանության գործելաորճն է:
Հողեր են հանձնում, էլ ինչո՞ւ նեղություն քաշեն սահմանի, զինվորի համար զենք գնեն:
Դուք Պավլիկին թշնամուն վայել զենքով խփեք, զինվորները լապատկաներով կկռվեն

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից