Այդ հողերը, որոնք այդպես զիջում եք, Սերժ Սարգսյանն իր հոր տնից չի բերել
Ժամանակն է՝ ՀՀ իշխանությունը հողերի հանձնման մասին սրտաճմլիկ հայտարարություններ անելու փոխարեն խոսի բաց, առանց հուզակական նկատառումների, առանց խաղաքարտերի:
Բակո Սահակյանը քաղաքագետ կամ վերլուծաբան չէ, ում ասածներին մատների արանքով նայենք ու ասենք՝ դե լավ, մարդը մի բան ասել է: Բակո Սահակյանը Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում հանդես է եկել որպես ԼՂՀ նախագահ, և որպես այդ պետության նախագահ՝ պարզ ասվել է Սերժ Սարգսյանի և ԼՂՀ իշխանության այն մտադրության մասին, որը մենք բազմիցս նշել ենք՝ հողերը նրանք հանձնելու են:
Միգուցե բարեհաճեք և ժողովրդի՞ն էլ ասեք՝ ինչ եք զիջելու, սեղանին ինչ փոխզիջումներ են դրված: Վերջիվերջո, այդ հողերը, որոնք այդպես զիջում եք, Սերժ Սարգսյանն իր հոր տնից չի բերել, դրանք ժողովրդին են պատկանում, և այն տարածքները, որոնք Սերժ Սարգսյանն անպետք տարածքներ է համարում, էլի ժողովրդինն են, և ժողովուրդը պետք է որոշի՝ հողերը զիջելո՞ւ ենք, ինչքա՞ն ենք զիջելու, կամ ընդհանրապես զիջելո՞ւ ենք, թե՞ ոչ: Հիմա այստեղ են ասել՝ էդ հողերի վրա դուք մի կաթիլ «ամագ» ունե՞ք, որ մի հատ էլ զիջումների մասին եք խոսում, ու ամենավատն այն է, որ մենք պետք է ֆրանսիական ինչ-որ թերթից դրա մասին իմանանք:
Ի դեպ, Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, ամեն ինչ դզող-փչող Դավթ Բաբայանն արդեն ուղղել է շեֆի՝ ասել է թե՝ լեզվից սայթաքած «զիջում» բառը՝ հայտարարելով, որ թարգմանությունն է սխալ եղել, Բակոն «զիջում» բառը չի ասել:
Սիրելի՛ Դավիթ Բաբայան, այս ի՞նչ ֆանտաստիկայի ժանրից բաներ եք ասում, չլինի՝ գիշերն այդ ժանրի ֆիլմ եք դիտել: Բակո Սահակյանը հստակ ասել է իրականությունը, և «զիջում» բառն այդ հացազրույցում մի քանի անգամ ասվում է, և այդ ինչպե՞ս ստացվեց, որ թարգմանությունը մի քանի անգամ սխալ է եղել: Դե, մեզ օրիգինալ հարցազրույցը տրամադրեք, մենք ինքներս կկարդանք և կթարգմանենք այնպես, ինչպես ասել է Բակո Սահակյանը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից