Ուորլիքը ողջունում է ԼՂ խնդրի կարգավորման երաշխավոր հանդես գալու Ռուսաստանի պատրաստակամությունը
«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերում»,- ՌԻԱ «նովոստի» գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Աղբյուրը հիշեցնում է՝ օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելով, հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանն իսկապես ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից: Պուտինի խոսքով՝ նպատակն այնպիսի լուծում գտնելն է, որի դեպքում հակամարտող կողմերն իրենց պարտված չեն զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանան հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»:
Հիշեցնենք՝ Ուորլիքը նաև հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպման կազմակերպման համար։

7or.am