Ուորլիք. «ԵԱՀԿ ՄԽ-ն նոր հանդիպման շուրջ բանակցություններ է վարում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ»
ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը կազմակերպելու համար։ Այդ մասին «ria.ru» գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման նպատակով հաջորդ հանդիպման հարցում իրենց պատրաստակամությունը: Մենք շարունակում ենք աշխատանքը նախագահների միջև հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորություն գտնելու ուղղությամբ և կապ ենք պահպանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկների քննարկման համար»,- ասել է Ուորլիքը:

7or.am