Կարծիք

16.08.2016 11:39


Բակո Սահակյանի հավանական նախագահական 3-րդ ժամկետի կամ անցումային շրջանի նախագահի գաղափարի մասին

Բակո Սահակյանի հավանական նախագահական 3-րդ ժամկետի կամ անցումային շրջանի նախագահի գաղափարի մասին

Պարոնա՛յք, ես ամեն ինչ կարող եմ հասկանալ, պարզապես խնդրում եմ՝ որևէ մեկը հոդաբաշխ ձևով ինձ բացատրի՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ հայրենիքի շահերը մշտապես համընկնում են ձեր անձնական շահերին։ Հնարավոր համարու՞մ եք, գոնե տեսականորեն, գոնե ձեզ համար մղձավանջային մի երազում, որ ձեր անձնական շահերը գոնե մի անգամ և գոնե մի կարճ ժամկետով չտեղավորվեն հայրենիքի շահերում, թե՞ ձեր անձնական շահերից դուրս հայրենիք չկա և սկզբունքորեն չի կարող լինել։ Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ պաշտոնյաների ապօրինի բիզնեսների մասին զրույցներին հակադարձելով՝ մի առիթով հայտարարել էր, որ իրենք մինչև ժամը 18.00-ն քափուքրտինքի մեջ պաշտոնավարում են իրենց աշխատասենյակներում, իսկ 18.00-ից հետո բեզարած, բայց ճարահատ զբաղվում բիզնեսով՝ հանուն հայրենիքի։ Ժուղուվուրթեն հետի ըն անում, պահի՞նչ։ Եւ այդ ինչպե՞ս է ստացվում, որ որոշ մարդիկ էլ իրենց մշտապես կործանված անձնական շահերի, առողջության ու կարիերայի գնով ստիպված են լինում անընդհատ վերականգնելու ձեր անձնական շահերի արած ավերածությունները հայրենիքում և ձեր կողմից միշտ որակվում որպես հայրենիքի համար կասկածելի ու անվստահելի տարրեր։ Պարոնա՛յք, ձեզնից դուրս աշխարհ գոյություն ունի՞ ձեզ համար, թե՞ դուք ձեզնով ամփոփել եք ամեն ինչ։ Անզուգական Շվեյկն ասում է՝ երկրագնդի ներսում մեկ այլ գունդ կա, որը մեծ է երկրագնդից։ Դուք այդ ներսի գունդն եք։

Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը