Քաղաքական

15.08.2016 22:26


Ուորլիք. «Օգոստոսին պլանավորված ոչինչ չկա»

Ուորլիք. «Օգոստոսին պլանավորված ոչինչ չկա»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես կապ են պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հաճախակի հանդիպումներ են ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նշել է` չնայած օգոստոսին պլանավորված ոչինչ չկա, համանախագահները փորձում են շարունակել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ կապն ու համագործակցությունը: «Վիեննայում և Սանկտ­ Պետերբուրգում երկու նախագահները ցանկություն են հայտնել կրկին հանդիպել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Մենք դիտարկում ենք նոր հանդիպման հնարավորությունը: Գոյություն ունեցող առաջարկները քննարկելու համար մենք մշտապես կապ ենք պահում նախագահների և նախարարների հետ»,­–ասել է Ուորլիքը:

Այս խորագրի վերջին նյութերը