Քաղաքական

15.08.2016 22:10


Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար մեկնարկել է ստորագրահավաք

Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար մեկնարկել է ստորագրահավաք

ԳԱԼԱ-ի նախաձեռնող խումբը գյումրեցիների պահանջով կազմակերպում է ստորագրահավաք՝ ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար Սերժ Սարգսյանի եղբորը Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Նախաձեռնող խումբն օրենքով սահմանված կարգով կազմում և համայնքի ղեկավարին ներկայացնում է ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության միջնորդագիրը՝ ներկայացնելով նաեւ նախաձեռնությանը կողմ բնակիչներից ստորագրահավաքի լրացված պաշտոնաթերթիկը:

Գյումրեցիները վրդովված են, որ հիմնավոր բացատրություն չի ներկայացվել, թե ինչ արժանիքների համար է Սերժ Սարգսյանի եղբորը տրվում պատվավոր քաղաքացու կոչում:

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը