Կարծիք

15.08.2016 16:57


Երբ հոգևորականը ծառայում է ոչ թե եկեղեցուն, այլ՝ Սերժ Սարգսյանին

Երբ հոգևորականը ծառայում է ոչ թե եկեղեցուն, այլ՝ Սերժ Սարգսյանին

Մեր եկեղեցին այսօր վախի վրա հիմնված է առաջ գնում, ամեն մարդ վախենում է սեփական տեսակետն արտահայտելուց, եթե այդ տեսակետը չի համընկնում բարձրաստիճան հոգևորականների տեսակետի հետ, որոնց տեսակետն էլ պետք է համընկնի բացառապես Սերժ Սարգսյանի տեսակետի հետ, այդ մարդու գլխին տալիս են:

Ամստերդամում կազմակերպած ցույցին մասնակցած տեր Արամ քահանա Մելքոնյանը, ում ցույցից հետո Մայր Աթոռից զրկել են Եվրոպայում հովվություն անելու իրավունքից, ասածներիս վառ ապացույցն է:

Նա խոսել էր ազատությունից, արդարությունից, հարգանքից, հայրենասիրությունից և սիրուց, բայց քանի որ նրա տեսակետը չի համընկել հայ բարձրաստիճան հոգևորականների սերժասիրական տեսակետի հետ, նրան արգելել են, որ Եվրոպայում շարունակի իր հովվությունը: Սա անընդունելի որոշում է, սա խայտառակ որոշում է:

Այսօր հայ եկեղեցին ևս դարձել է մենատիրություն: Նման դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եկեղեցու վերնախավը բացահայտ սատարում է Հայաստանում տեղի ունեցող անօրինականություններին, որոնք իրականացնում են իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նրանք ինչ եկեղեցու ծառաներ, նրանք Սերժ Սարգսյանին են միայն ծառայություն մատուցում, իսկ ով եկեղեցուn և ժողովրդին է նվիրվում, նրանք զրկվում եn իրավունքներից, հովվություն անելու իրավունքից:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը