Ինչքան Սերժ Սարգսյանն է ՀՀ-ում «պատվավոր», այնքան էլ եղբայրը «պատվավոր» կլինի Գյումրիում
Երբ Սերժ Սարգսյանն իր եղբորը՝ Լևոն Սարգսյանին, այս տարվա մարտ ամսին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ նվիրեց (այո՛, նվիրեց, ոչ թե շնորհեց, քանի որ մեդալն արժանի մարդու են շնորհում), բոլորս հասկացանք, որ մենք այս երկրից չենք, այդ հայրենիքն էլ մերը չի:
Ամենաաբսուրդն այն է, որ Լևոն Սարգսյանին մեդալ են տալիս հայրենիքին մատուցած ծառայությունների համար, բայց թե ի՞նչ ծառայություն է նա արել, ցավոք, մինչ օրս ՀՀ քաղաքացիներիցս ոչ ոք չիմացավ: Եվ մենք սկսեցինք ենթադրել, որ Սերժ Սարգսյանն իր եղբորն իր կողմից մեդալ կնվիրեր այն բանի համար, որ Լևոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայրն է, դեսպան է, առոք-փառոք ապրում է, լիքը փող ունի, վատնում է իր ունեցվածքը, չէ, ներողություն, ժողովրդի ունեցվածքը, սուրն ամեն տեղ կտրում է, ոչ ոքի ձեռքից մի փուշ անգամ չի հանել, հայրենիքն էլ՝ իր ընտանիքով հանդեձ, կործանման է տանում, բայց արի ու տես մարդ կա, որ նրան այս ամենի համար մեդալ է շնորհում, ասել է թե՝ հայրեիքին է «լավություն» արել:
Եթե Լևոն Սարգսյանը հայրենիքին ինչ-որ ծառայություն է մատուցել, ասա ես, նրանից շատ բան եմ անում հայրենիքիս համար՝ գոնե այս տիրույթում ձեզ հետ իմ մտքերով կիսվելով: Ինչևէ, սա էլ անցավ-գնաց:
Հազիվ մարսել էինք «հայրենասեր» Լևոն Սարգսյանի՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ նվիրելու փոքրիկ «շռայլությունը», հիմա էլ նրան Գյումրու պատվավավոր քաղաքացի կոչմանն են արժանացրել: Ինչպես տատս էր ասում՝ «մեղա-մեղա»:
Աբսուրդ է չէ՞: Մի հատ էլ ընենց քաղաք են ընտրել, որտեղի բնակիչները տանել չեն կարողանում Լևոն Սարգսյանի ընտանիքին, նամանավանդ, եղբորը՝ Սերժ Սարգսյանին և դրա վառ ապացուցը Գյումրիում Սերժ Սարգսյանի՝ ընտրություններում խայտառակ պարտությունն է եղել: Հիմա բերել, մի քաղաքի պատվավոր կոչմանն են արժանացնում, ով այդ քաղաքի բնակիչների հետ ոչ մի աղերս չունի, ոչ մի ընտանիքի համար ոչինչ չի արել, ոչ ոքի այդպես ՊԱՏՎԱՎՈՐ չի վերաբերվել, որ նրան շնորհել են, բերանս էլ չի պտտվում ասեմ՝ այդ կոչումով: Եթե կա մի ընտանիք, ում խնդիրն այդ «պատվավոր» քաղաքացին լուծել է, եթե կա մի դեպք, երբ այդ մարդն իր միջոցներով երկրաշարժից տուժած գոնե մի ընտանիքի օգնել է, ասեք, խնդրում եմ, լուսաբանեք, մեր մռայլ հոգիները:
Նման բան իրականում չկա: Այստեղ Գյումրու քաղաքապետի աթոռակռիվ է, ինչի համար «սիրելի» նախագահի աչքը երկու կոշիկով ուզում է մտնել քաղաքապետ Բալասանյանը: Դե, ժողովուրդ ջան, դու արդեն սրան էլ պետք է որ սովորած լինեիր և «պատվավոր», «վաստակավոր» շինծու կոչումների հետ մենք ոչ մի կապ չունենք:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից