Հիմա Ահարոն Ադիբեկյանին մեղադրում ու հայհոյում եք, որ ի՞նչ. նա տարիներ շարունակ ասել է այն, ինչն արդեն ԱՐԵԼ է Սերժ Սարգսյանը: Մի հատ էլ պետք է շնորհակալություն հայտնենք այս մարդուն, ով գալիս մեզ շա՜տ հեռվից զգուշացնում է մոտալուտ վտանգի մասին, այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի հետագա վտանգավոր խաղերի մասին:
Երեկ էլ այս մարդը եկել, Սերժ Սարգսյանի՝ «Թալիշի ուղղությամբ մեր կորցրած դիրքերն անպետք հողեր էին» մտքի շարունակություն էր զարգացնում: Նա մեղավոր չէ, որ երկրի նախագահն է այդ խոսքերն ի սկզբանե ասել, ինքն էլ ինչպես նրա կապած թելն է թելում՝ ասելով, որ «150 հազար բնակչությամբ Ղարաբաղի համար 12 հազար քառակուսի կիլոմետրը շատ է»:
Մեկը պետք է լինի չէ, որ Սերժի ասածն արդարացնի և զարգացնի: Չէ՞ որ վաղը, մյուս օրը, երբ հողերը հանձնի Սերժ Ազատիչը, մենք կասենք՝ բա մի բերան տեղյակ չպահեցիք, կմեղադրենք Սերժ Սարգսյանին, հիմա Ահավորը, ներողություն Ահարոնը այն մեկն է, ով եկել հանձման թեմայով ելույթներ է ունենում, ժողովրդին քիչ-քիչ պատրաստում է դառը ճշմարտությանը, որը մեզ համար պահել է Սերժ Ազատիչը:
Ահարոնն այպիսի ահավոր երևույթ է, նա միշտ էլ Սերժ Սարգսյանի լեզվի դերն է խաղացել, ասել է այն, ինչը չի կարող ասել լեզվի տերը: Ես ինչքան հիշում եմ՝ նրա մականունը Ահարոն ադիբուդի է և այդ ադիբուդին իր տեղից թռչում է, երբ Սերժ Սարգսյանն է նրա տակը լցնում, դա կլինի ընտրությունների թվեր խփելու, հողերի հանձման տեսքով, կամ չգիտեմ ինչի տեսքով:
Երբ Սերժ Սարգսյանի «լեզուն» է խոսում

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից