Լրահոս

15.12.2009 15:07

Ն.Բորդյուժան Հայաստանի կողմից Աֆղանստան թվակազմ ուղարկելու մեջ խնդիր չի տեսնում

Ն.Բորդյուժան Հայաստանի կողմից Աֆղանստան թվակազմ ուղարկելու մեջ խնդիր չի տեսնում

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անդրադառնալով 2010թ. փետրվարին Հայաստանի կողմից Աֆղանստան խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նշել է, թե շատ սխալ կլիներ, եթե ՀԱՊԿ-ն այնպիսի համակարգ ունենար, որտեղ անդամ-երկրներից ոչ մեկն ազատության որոշակի աստիճան չունենար։

-ՀԱՊԿ-ն ունի մեկ գլխավոր սկզբունք՝ կարելի է համագործակցել բոլորի հետ, այդ թվում՝ նաև ռազմական ոլորտում, կարելի է ընդունել ցանկացած որոշում, որը համագործակցային պարտավորություններին չի հակասում կամ չի վնասում։ Եթե Հայաստանը Աֆղանստան թվակազմ ուղարկելու մասին որոշում է ընդունում, նշանակում է դրա համար համապատասխան պատճառ ունի։ Դա ոչ մի ձևով չի ազդում մեր համագործակցության վրա,-ընդգծել է Նիկոլայ Բորդյուժան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։