Այս տարվա մարտ ամսին եղբայրը եղբորը մեդալ տվեց՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ: Ո՞ր արժանիքի համար՝ հայտնի չէ: Երևի, Թունիսում և Ալժիրում համատեղության կարգով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան աշխատելու համար: Դրանից առաջ էլ՝ այլ երկրներում:
Բայց մեր դիվանագիտական կորպուսում 25 տարի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններ կատարած բազմաթիվ դիվանագետներ կան, որոնց նման մեդալ չի շնորհվել: Դե, բախտները չի բերել ու նախագահ եղբայր չեն ունեցել: Իսկ Լևոն Սարգսյանը բախտավոր աստղի տակ է ծնվել, քանի որ Սերժ Սարգսյանի նման եղբայր ունի և հե՛նց եղբայրը հայտնվեց Բաղրամյան 26-ում նա գիտության դոկտոր դարձավ (2010-ին), հետո ՀՀ վարչապետի հուշամեդալ ստացավ (2013-ին), հետո «խոդի տվեց» իր «Փյունիկ» հիմնադրամը ու սկսեց...ուշադրությո՛ւն, դասական երաժշտության փառատոն կազմակերպել (թե ինչպես է լցվում «Փյունիկ» հիմնադրամը, չարժե մանրամասնել. օրինակ, Երևանի քաղաքապետարանի և այլ հիմնադրամներից: Այս դեպքում էլ գործ ունենք մշակութային ուղղվածությամբ «50 տոկոս փայ մտնելու» հետ: Ինչևէ): Եվ այդպես շարունակ: Իսկ այս տարվա գարնանն էլ ահա՛ եղբոր ձեռքից ստացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալը {հետաքրքիր է, Լևոն Սարգսյանի երկու որդիները ծառայե՞լ են բանակում. գոնե այդ մասով նրա մատուցած ծառայությունները հայրենիքին համարենք արդարացված):
Իսկ հիմա արդեն Գյումրու ավագանին է Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր ու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի «պասով» «ազգանվեր» որոշում կայացրել՝ Լևոն Սարգսյանին շնորհելով «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում: Հասկացանք, որ հոկտեմբերի 2-ին Գյուրիում կայանալիք ավագանու ընտրություններից առաջ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը շա՜տ է ջանում ՀՀԿ ղեկավարի աչքը մտնելու հարցում: Ամեն ջանք գործադրում է Սերժ Սարգսյանին ապացուցելու համար, որ վերջինիս կայացրած որոշումն իր մասով տեղին էր ու ինքը դեռ ինչե՜ր է անելու Սարգսյանների ընտանիքի համար: Այնուհանդերձ, հարցը մնում է՝ ի՞նչ կապ ունի Լևոն Սարգսյանը Գյումրիի հետ որպես հասարակական գործիչ, այլ ոչ թե որպես Գյումրի երբեմն այցելող ՀՀ քաղաքացի: Պատմությունն այս մասին լռում է:
Մեկ-երկու տարի առաջ Սերժ Սարգսյանի ձեռամբ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման արժանացած Հրանտ Թոխատյանը (սա էլ աբսուրդի ժանրից է. թեպետ, Սարգսյանի չափանիշը դա է: Մեկը եթե ԿՎՆ-շիկին իր մամուլի քարտուղար է նշանակում, ապա...) ամեն անգամ գլուխ գովելու առիթը բաց չի թողնում և հերոսաբար հայտարարում է, թե Երևանի ավագանիում ինքը միակն է եղել, որ դեմ է արտահայտվել Արմեն Ջիգարխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշմանը: Կինոյի և թատրոնի մեծ դերասանը, որի արվեստ հանրահռչակված է աշխարհով մեկ, Թոխատյանը հայազգի նշանավոր դեմքերից մեկին նման կոչում շնորհելուն դեմ էր: Զավեշտ: Համոզված ենք, որ եթե հիմա Թոխատյանը Գյումրու ավագանու անդամ լիներ, ապա երկու ձեռքով և երկու ոտքով կողմ կքվեարկեր Լևոն Սարգսյանին նշված կոչումը շնորհելու որոշմանը:
Երկիրն ապականվում է, պարոնա՛յք, և ապականվում է մեծ արագությամբ Կարծում ենք, բոլորի համար պարզ է, թե ապականողները մարդկային որ տեսակին են պատկանում:
Ի՞նչ կապ ունի Լևոն Սարգսյանը Գյումրիի հետ

Կիմա Եղիազարյան