Կարծիք

12.08.2016 13:13


Երիտասարդներս ենք պետության շարժիչ ուժը

Երիտասարդներս ենք պետության շարժիչ ուժը

Շնորհավորում եմ բոլորիս երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ:
Բազմիցս մենք՝ երիտասարդներս, ապացուցել ենք, որ մենք ենք պետության շարժիչ ուժը և մենք ենք կերտում մեր երկրի ապագան:
Երիտասարդությունը ուժ է, որն ի զորու է դրական փոփոխություններ իրականացնել և ակտիվ ներգրավվածություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքին:
Վստահ եմ, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հետ միասին մենք ենք լինելու փոփոխության հզոր ալիքը: Համախմբվախությունը հաջողության հասնելու մեր գրավականն է:
Մենք պետք է ընտրենք արդարացի պայքարի ուղին, որի շնորհիվ կհասնենք մեր երկրում փոփոխությունների, քանզի բոլոր նախադրյալները և համապատասխան փորձը արդեն իսկ առկա է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը