Կարծիք

12.08.2016 13:00


Ռուսն էլ է ձեռք քաշում Հայաստանից

Ռուսն էլ է ձեռք քաշում Հայաստանից

Ինչպես կասեր ընկերներիցս մեկը, մեռա՛նք. ռուսն էլ է ձեռք քաշում Հայաստանից:
Հիմա հարց է առաջանում, եթե ո՛չ մի ոլորտում, ո՛չ մի ձևով քեզ չես արդարացնում, տարածաշրջանում դու մեռած աբլիգացիա ես, միջազգային հարաբերություններում քեզ հետ ո՛չ ոք հաշվի չի նստում, ժողովուրդը քեզ չի՛ սիրում, իշխանափոխություն է պահանջում, երազում է քեզանից ազատվելու մասին, մնում ես աթոռին, որ ի՞նչ անես, դու էլ ո՞ւմ ես պետք: Ո՛չ մի ոլորտում Սերժ Սարգսյան նախագահ չկա, չի փայլել իր արած գործով և խոսքով:
Լավ, գոնե մեկ օրինակ չկա, որ ասեմ՝ այս մարդն այսինչ ոլորտում կարողանում է ճիշտ դրսևորել իրեն և ճիշտ որոշումներ է կայացնում: Եթե կա, խնդրում եմ ասեք, ես էլ ներողություն կխնդրեմ:
Սերժ Սարգսյանը տապալել է մեր երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, և երկիրը հասցրել է մի իրավիճակի, որ ոչ միայն ներքին քաղաքականությունը պետք է դուրս հանենք կոլապսի միջից, այլ նաև արտաքին քաղաքականությունն է ճահճի մեջ հայտնվել:

Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումից հետո կարող ենք արձանագրել մի փաստ, որ արդեն Ռուսաստանը, որը միշտ էլ մեր դաշնակից պետություն է համարվել, Հայաստանին այլևս իր դաշնակիցը չի համարում:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այն միակ ղեկավարն է, ով ո՛չ ռուսների, ո՛չ տարածաշրջանի պետությունների, ոչ էլ Արևմուտքի հետ է կարողանում ճիշտ հարաբերություններ ստղծել և պահպանել: Նա ռուսների հետ հարաբերություններն է սրում, բայց ոչ թե դրա շնորհիվ Արևմուտքի հետ է լավ հարաբերություններ ստեղծում: Երևի չկա մի նախագահ, որ ոչ մի երկրի հետ լավ հարաբերություններ չունենա, և մեր երկրի ղեկավարն այս հարցում միակն ու անկրկնելին է:
Հիմա էլ ամբողջ մեղքը գցում է Մոսկվայի վրա, Պուտինի վրա, թե, գիտեք, Պուտինն է մեղավոր, որ բյուջեն փող չա, վարկով ենք բյուջե լցնում, զենք չունենք, Պուտին է մեղավոր, որ ՀՀ քաղաքացիներն աղքատությունից փախչում են երկրից, Պուտինն է մեղավոր, որ նա միաջզգային հարաբերություններում խոսքի իրավունք չունի... Այս թելը բռնել ու թելում են սերժական լրատվամիջոցները:
Սիրելինե՛րս, դա արդեն անցած էտապ էր, ժողովրդին խափելու ուրիշ մեղավորների փնտրեք: Պուտինը և ոչ մի երկրի ղեկավար մեղավոր չէ, որ Սերժ Սարգսյանը ոչ մի շահ, բացի իր անձնականից, այս կյանքում չի տեսնում, ոչ ոք մեղավոր չէ, որ այս երկրի նախագահը միմիայն մտածում է իր վերարտադրության մասին: Ոչ ոք մեղավոր չէ, եթե դիմացինը թույլ է, չի կարողանում իրեն արդարացնել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը