Կարծիք

12.08.2016 12:49


Ինչո՞ւ է Թուրքիան Արցախի խնդրում ակտիվացել

Ինչո՞ւ է Թուրքիան Արցախի խնդրում ակտիվացել

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան ցանկանում է տապալել այսպես կոչված «Լավրովի» պլանը:

Ինչո՞ւ:
Հարավային Կովկասը երեք տարածքային մեծ երկրների կենսական հետաքրքրությունների գոտին է, որտեղ ցանկացած փոփոխություն կարող է խախտել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ազդեցությունների բալանսը: Հիմա մենք նման մի փուլում ենք գտնվում:
«Լավրովի» պլանով, ըստ էության, Թուրքիան դուրս է մղվում Հարավային Կովկասից և պատահական չի, որ Բաքվի սամիթում Թուրքիան ներկա չէր: Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն նոր հանգույցները թաղում են մինչ այդ եղած Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների ծրագիրը, որտեղ արդեն Ռուսաստանն էր դուրս մղվում զարգացումներից, իսկ եթե Ռուսաստանը զորք մտցնի Արցախի գոտի, ապա Թուրքիան կարող է երկար ժամանակահատվածով լքել այս տարածաշրջանը և ցտեսություն ասել Մեծ Թուրանի գաղափարին:

Ի՞նչ է անում Թուրքիան:
1. Թուրքերը իրենց հայտարարություններով նախ ցանկանում են Ադրբեջանին ցույց տալ, որ իրենք խաղի մեջ են և ցանկանում են խցկվել Արցախի հարցով ընթացող բանակացությունների մեջ և թույլ չտալ, որ ռուսական զորքեր մտնեն Ադրբեջան:

2. Ցանկանում են Ադրբեջանի համար այնպիսի գայթակղիչ առաջարկներ անել, որպեսզի Ադրբեջանը բարձրացնի իր պահանջների սանդղակը, ինչն կլինի անընդունելի Ռուսաստանի համար:

3. Ակտիվացնել Հայաստանում «Լավրովի» պլանի հանդեպ դիմադրողունակությունը, ինչի համար բարձրաձայնում են մեզ համար անընդունելի առաջարկներ, ինչպես նաև ժամանակից շուտ «բացահայտում» են այդ պլանի մանրամասները:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը