Քաղաքական

12.08.2016 10:36


ՀՀ ԱԳՆ. «Միգուցե թուրք դեսպանը նկատի է ունեցել արցախյան իշխանություններին»

ՀՀ ԱԳՆ. «Միգուցե թուրք դեսպանը նկատի է ունեցել արցախյան իշխանություններին»

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել. ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմի այն հայտարարությունը, թե Անկարան շփումների մեջ է ԼՂ հակամարտության երկու կողմերի հետ էլ:

«Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների և շփումների մեջ չէ և չի եղել»,-
ասաց Տիգրան Բալայանը և հավելեց, որ միգուցե թուրք դեսպանը նկատի է ունեցել հակամարտության կողմ արցախյան իշխանություններին, սակայն այդ հարցը պետք է ուղղել նրանց:

Ավելի վաղ՝ ՌԴ-ում թուրք դեսպանը հայտարարել էր, թե Անկարան շփվում է ԼՂ հակամարտության երկու կողմերի հետ էլ:

«Թուրքիան հսկայական ուշադրություն է դարձնում այդ խնդրի լուծմանը: Մենք փորձում ենք մեր մակարդակում երկխոսություն կառուցել հակամարտության երկու կողմերի հետ էլ»,- ասել է դեսպանը Russia Today գործակալությունում մամուլի ասուլիսին:

Աղբյուր՝ ՍիվիլՆեթ

Այս խորագրի վերջին նյութերը