Պորոշենկո քեզ ասում եմ, Սարգսյան դու հասկացիր (տեսանյութ)
Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը բավական ուշագրավ ակնարկ է արել Սերժ Սարգսյանին:
Պատասխանելով Ուկրաինայի թեմայով լրագրողի հարցին՝ ՌԴ նախագահը քննադատել է այդ երկրի իշխանություններին:
«Կիևում իշխանությունները թալանում են սեփական ժողովրդին և ցանկանում են պահել իշխանությունը, որպեսզի շարունակեն թալանը»,- նշել է Պուտինը:
Ուշագրավն այն է, որ Պուտինն այդ ձևակերպումները տալիս էր մի մարդու ներկայությամբ, ով իշխանությունն օգտագործում է թալանի համար և ով զբաղված է բացառապես իշխանության վերարտադրության խնդիրներով, որպեսզի շարունակի թալանը:
ՀՀ տնտեսական հետընթացի համապատկերին տպավորիչ աճ է արձանագրվել Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի մոտ: Շաուրմայանոցներից մինչև կարմիր կետագծեր, բանկային ոլորտից մինչև բենզին ներմուծող «Ռոսնեֆտ Արմենիա», արագաչափերից մինչև Որոտանի կասկադ, սրճարաններից մինչև երկաթի արտահանում և այլն. սրանք այն ոլորտներն են, որոնք մտնում են սարգսյանական հետաքրքրությունների շրջանակի մեջ:
Դե իսկ ամենագլխավոր հետաքրքրությունը Սերժ Սարգսյանը ցուցաբերում է պետական բյուջեի նկատմամբ: Արտաքին պարտքի մասով էլ նույնն է պատկերը. այս իշխանությունը ՀՀ քաղաքացիների վրա տարեկան «նստում» է մոտ կես միլիարդ դոլար (միջին հաշվով ամեն տարի այդքան ավելանում է մեր պարտքը):
Թերևս այս ամենը հաշվի առնելով էր, որ Պուտինը բացատրում էր, թե ինչպես է Ադրբեջանը զենք գնում: Ուզում էր ասել, որ Հայաստանի իշխանությունը թող չթալանի սեփական ժողովրդին ու փողով զենք գնի, ընդ որում՝ Ադրբեջանից շատ ավելի էժան գներով (որպես ՀԱՊԿ անդամ Հայաստանը գնային ավելի լավ պայմանների իրավունք ունի), այլ ոչ թե ՌԴ-ի դեմ մուտիլովկաներով զբաղվի՝ փորձելով սեփական ձախողումների համար մեղադրել այլոց:
Թե ինչպիսի ներքին ապրումներ ունեցավ Սերժ Սարգսյանը «թալանչի իշխանություն» ձևակերպումը լսելիս, դժվար է ասել: Ըստ ամենայնի՝ դա իր վրա չի ազդել, քանզի իր համար միակ կարևոր բանը իշխանության մնալն է, իսկ արժանապատվության ու նմանատիպ այլ բաների մասով նա խնդիր չունի:
Պուտինը «կուժ քեզ ասում եմ, կուլա դու հասկացիր» տարբերակով պատասխանեց զենքի մատակարարման հետ կապված հարցին, բայց դե դա ՀՀ քաղաքացիներիս չպետք է ոգևորի, մտահոգի կամ տխրացնի: Պուտինը նորություն չի ասել: Բոլորն էլ գիտեն, որ հայկական բանակը վատ վիճակում է, քանզի երկրի ներսում թալան է:
Պուտինի տված գնահատականները ոչ մի բան են և ոչ մի նշանակություն չունեն, քանզի մենք պետք է մեր հարցերը լուծենք, այլ ոչ թե դրսի «ձյաձյաները»: Այնպես որ «կուլային» մենք պետք է ճանապարհենք չվաստակած հանգստի:

Պետրոս Ալեքսանյան