Լրահոս

15.12.2009 14:32

2009թ. ձեռքբերումներն ու բացթողումները՝ ըստ Ստեփան Սաֆարյանի

2009թ. ձեռքբերումներն ու բացթողումները՝ ըստ Ստեփան Սաֆարյանի

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որո՞նք են  2009թ. ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել, թե բացթողումը մարտի 1-ը չբացահայտելն էր։

-Ես կարծում եմ, որ դա տակավին չփակված էջ է, և արձագանքներն իրենց դեռևս  շատ զգացնել կտան առաջիկայում։ Ամենևին պատահական չէ, որ միառժամանակ միջազգային մոռացությունից հետո խնդիրը կրկին հայտնվել է նրանց ուշադրության դաշտում։  Աշխարհի  որևէ դիվանագետ չի խոստովանի, որ իրենք օգտագործում են այս կամ այն երկրի իշխանության թույլ, խոցելի կողմերը, փակուղիները։ Չի ասի, որ դրա դիմաց կորզվում են համապատասխան որաշումները, բայց դա այդպես է։ Ես կարծում եմ, որ մարտի 1-ը չբացահայտելը նորանոր որոշումների, կորզումների հնարավորություններ է ստեղծում, և որքան արագ փակվի այդ էջը (լայն իմաստով), այնքան կշահեն թե՛ հասարակությունը, թե՛ նաև պետությունն ու պետական շահը,-նշել է նա։

Որքան էլ Ստեփան Սաֆարյանը վերհիշեց 2009թ.բոլոր 365 օրերը, չկարողացավ ձեռքբերում մտաբերել։

-Տարվա ամենամեծ ձեռքբերում չեմ կարող նշել այն պարզ պատճառով, որ տարին ճգնաժամային էր բոլոր առումներով... Երևի Նազիկի հաղթանակը կնշեմ. ուղղակի՝ որպես հաճելի անակնկալ այս տարվա համար, երբ ունեցանք աշխարհի չեմպիոն։ Տնտեսական հաջողություններ չունենք, քաղաքական հաջողություններ չունենք,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։