Քաղաքական

11.08.2016 17:01


«Ինչ-որ մեկն ինչ-որ հաշվարկ է կատարել». ԱՎԾ նախագահը Պուտինի հայտարարության մասին

«Ինչ-որ մեկն ինչ-որ հաշվարկ է կատարել». ԱՎԾ նախագահը  Պուտինի հայտարարության մասին

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը Կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն 10 տոկոս աճ է գրանցել:

ԵԱՏՄ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ից: Ենթադրում եմ, որ դա 2014 և 2015 թվականների ՀՆԱ-ի ցուցանիշի աճի տեմպն է, ենթադրում եմ նաև, որ առաջին եռամսյակին ինչ-որ մեկը ինչ-որ հաշվարկ է կատարել,-ասել է Մնացականյանը՝ չհստակեցնելով, թե ով կարող է լինել այդ ինչ–որ մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը