Կարծիք

11.08.2016 13:22


Փողին մուննաթ, ինչքան զենք ուզես, այնքան էլ կունենաս

Փողին մուննաթ, ինչքան զենք ուզես, այնքան էլ կունենաս

Պուտինն ասել է` զինամթերքի ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր կարող է գնել պրակտիկորեն ցանկացած զենք, ցանկացած քանակությամբ, միայն թե փող ունենա: Այլ կերպ ասած, փողին մուննաթ, ինչքան ուզես, այքան էլ կարող ես գնել: Ակնարկը սա է:
Դու էլ գնիր քո երկրի համար, Սերժ Սարգսյա՛ն, ինչպես գնում է Ադրբեջանը, դու էլ զարգացրու տնտեսությունդ, հերիք է փող մուրաս օտար երկրներից, վարկով քարշ գալուց, զարգացրու քո երկիրը, բնակիչներդ թող քո երկրում ներդրումներ անեն, ոչ թե ամեն ինչ արա, որ նրանք փախչեն օտար երկիր, ինչպես նաև Ռուսաստան՝ ուրիշների տնտեսությունը զարգացնելու համար:
Ինչո՞ւ եք նեղանում Պուտինից. ով շատ փող ունի, նա կարող է ցանկացած հարց լուծել, ինչ էլ ցանկանա, կարող է գնել: Կարծում եմ, ասածներս Սերժ Սարգսյանի համար նորություն չեն՝ իհարկե, անձնական հարցերը լուծելու մասով:

Իսկ դու՝ Սերժ Սարգսյա՛ն, ի՞նչ ես արել քո Հայաստանի ու քո բանակի համար: Մենակ քո անձնական գրպանն ես լցոնում, միայն քո աթոռի մասին ես մտածում, հետո էլ մունաթ ես գալիս, որ Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին: Հլը դու էլ փող ունեցի, տեսնեմ քեզ չի՞ վաճառի:

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը