Այն, որ չգիտես՝ ով է ում հեքիաթ պատմում: Կարդում ես երկու նախագահների ելույթն ու մտածում. հիմա իրե՞նք են իրականությունից կտրված, թե՞ մեզ են գժի տեղ դրել:
Ես այդքան էլ տնտեսությունից գլուխ չեմ հանում, բայց իմ չիմացած տնտեսագիտական գիտելիքներն անգամ բավական է հասկանալու համար, որ երկու նախագահներն ակնհայտ ստում են՝ խոսելով Հայաստանի տնտեսական «աճի» մասին:
Սուտ-1 Երեկ ՀՀ-ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն իր խոսքում ասել է, որ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով»: Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամագրվեց 2015 թվականի հունվարի 2-ից: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին պետության ՀՆԱ-ն կազմում էր 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2015-ին այդ թիվն էական անկում ապրեց ու հասավ 10,5-ի՝ գրանցելով ուղիղ 10-տոկոսանոց անկում: Արժույթի միջազգային հիմնադրամի՝ IMF-ի տվյալներով, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 8 տոկոսով պակաս է ԵԱՏՄ-ի նախորդող՝ 2014 թվականի տվյալից: Այսինքն, Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ոչ թե 10 տոկոսով աճել է, ինչպես ասաց Վ. Պուտինը, այլ 8 տոկոսով նվազել է:
Սուտ-2 Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ «վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով»: Հիմա հարց է առաջանում, այդ ո՞ր լավագույն վեց ամիսներն են եղել մեր կյանքի, որ մենք դա չենք զգացել: Դա եղել է ա՞յս տարի, նախո՞րդ, թե՞ մինչ իր նախագահ լինելը, քանի որ իր նախագահության օրոոք մենք աճ չենք ունեցել ոչ մի ոլորտում, և տվյալները բազմիցս անգամ հրապարակել եմ:
Իսկ եթե Սերժ Սարգսյանը նկատի ունի այս տարվա վեց ամիսները, ապա պետք է հիասթափեցնեմ՝ հիշեցնելով, որ 2016 թվականին Ռուսաստանն արգելանքի տակ էր դրել թուրքական ապրանքները, և օրինակ, լոլիկը, հաճախ ներմուծվում են Հայաստան և ապա այստեղից արտահանվում ՌԴ՝ որպես ՀՀ-ում արտադրված: Երևի այս տվյալներն այդքան հպարտ ներկայացնում Սերժ Սարգսյանը:
Դե պարզ է, ուրիշ տարբերակ չկա, նա ընտրել էր իրեն հարիր ավելի լղոզված ու անհասկանալի տերմինների օգտագործումը, որոնք թույլ չեն տալիս իր խոսքի աներկբա հասկացումն ու դրա իսկության պարզումը: Դե գիտեք, այդպես էլ երկիր է ղեկավարում:
Ստերի տոպրակից...
Այն, որ չգիտես՝ ով է ում հեքիաթ պատմում: Կարդում ես երկու նախագահների ելույթն ու մտածում. հիմա իրե՞նք են իրականությունից կտրված, թե՞ մեզ են գժի տեղ դրել:
Ես այդքան էլ տնտեսությունից գլուխ չեմ հանում, բայց իմ չիմացած տնտեսագիտական գիտելիքներն անգամ բավական է հասկանալու համար, որ երկու նախագահներն ակնհայտ ստում են՝ խոսելով Հայաստանի տնտեսական «աճի» մասին:
Սուտ-1
Երեկ ՀՀ-ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն իր խոսքում ասել է, որ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն աճել է 10 տոկոսով»: Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամագրվեց 2015 թվականի հունվարի 2-ից: Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականին պետության ՀՆԱ-ն կազմում էր 11,6 միլիարդ ԱՄՆ դոլար, 2015-ին այդ թիվն էական անկում ապրեց ու հասավ 10,5-ի՝ գրանցելով ուղիղ 10-տոկոսանոց անկում: Արժույթի միջազգային հիմնադրամի՝ IMF-ի տվյալներով, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի 10,7 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 8 տոկոսով պակաս է ԵԱՏՄ-ի նախորդող՝ 2014 թվականի տվյալից: Այսինքն, Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, ոչ թե 10 տոկոսով աճել է, ինչպես ասաց Վ. Պուտինը, այլ 8 տոկոսով նվազել է:
Սուտ-2
Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ «վեց ամսվա ընթացքում մեր առևտրաշրջանառությունն աճել է 12 տոկոսով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90 տոկոսով»: Հիմա հարց է առաջանում, այդ ո՞ր լավագույն վեց ամիսներն են եղել մեր կյանքի, որ մենք դա չենք զգացել: Դա եղել է ա՞յս տարի, նախո՞րդ, թե՞ մինչ իր նախագահ լինելը, քանի որ իր նախագահության օրոոք մենք աճ չենք ունեցել ոչ մի ոլորտում, և տվյալները բազմիցս անգամ հրապարակել եմ:
Իսկ եթե Սերժ Սարգսյանը նկատի ունի այս տարվա վեց ամիսները, ապա պետք է հիասթափեցնեմ՝ հիշեցնելով, որ 2016 թվականին Ռուսաստանն արգելանքի տակ էր դրել թուրքական ապրանքները, և օրինակ, լոլիկը, հաճախ ներմուծվում են Հայաստան և ապա այստեղից արտահանվում ՌԴ՝ որպես ՀՀ-ում արտադրված: Երևի այս տվյալներն այդքան հպարտ ներկայացնում Սերժ Սարգսյանը:
Դե պարզ է, ուրիշ տարբերակ չկա, նա ընտրել էր իրեն հարիր ավելի լղոզված ու անհասկանալի տերմինների օգտագործումը, որոնք թույլ չեն տալիս իր խոսքի աներկբա հասկացումն ու դրա իսկության պարզումը: Դե գիտեք, այդպես էլ երկիր է ղեկավարում:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից