Պուտինը ՊՊԾ գնդի գրավման և Ադրբեջանին զենք վաճառելու մասին (տեսանյութ)
Այսօր ՌԴ–ում տեղի ունեցած Սարգսյան–Պուտինհանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հայաստանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքին։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինն այդ կապակցությամբ ասել է.
«Ուզում եմ հիշեցնել և ընդգծել, որ Ռուսաստանն ի սկզբանե վճռականորեն դատապարտել է զինյալների այդ ակցիան։ Անընդունելի ենք համարում ներքաղաքական հարցերն անօրինական, հակասահմանադրական քայլերով լուծելու յուրաքանչյուր փորձ»։
Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը խոսել է նաև Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ընդգծելով, որ զինամթերքի ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր կարող է գնել պրակտիկորեն ցանկացած զենք։
«Եվ, ասենք, այնպիսի երկիրն, ինչպիսին Ադրբեջանն է՝ նավթարդյունահանող երկիր, որն ունի գրեթե 10 միլիոնանոց բնակչություն և արագ զարգացող տնտեսություն, ոսկու և արժութային հսկայական պահուստներ, իհարկե, ի վիճակի է զինամթերք գնել որտեղ կամենա։ Հասկանո՞ւմ եք։ Որտեղ կամենա»,–հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը, սակայն, հավելել է, որ այժմ չէր ցանկանա ուշադրություն դարձնել ԼՂ–ի հարցի ռազմական կողմին. «Եթե մենք ցանկանում ենք լուծել խնդիրը, ապա այն պետք է լուծել խաղաղ ճանապարհներով»։
Պուտինը ՊՊԾ գնդի գրավման և Ադրբեջանին զենք վաճառելու մասին (տեսանյութ)
Այսօր ՌԴ–ում տեղի ունեցած Սարգսյան–Պուտին հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել Հայաստանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման դեպքին։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինն այդ կապակցությամբ ասել է.

7or.am