ՀՀ ԱԳՆ. «Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում»
Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները։
«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,-նշել է Բալայանը և հավելել.
«Չավուշօղլուի նախորդը ևս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:

Մանրամասները՝ NEWS.am–ում։