Վերջին օրերին նկատվում է որոշակի լարվածություն ներիշխանական հարաբերություններում: Եթե ինչ-ինչ զարգացումների հետևանքով «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ապա դա ուղղակիորեն կազդի մեր երկրի միջազգային վարկանիշի վրա: Որպեսզի տարբեր մակարդակներում բանակցությունների ժամանակ Հայաստանը հանդես գա ուժեղ դիրքերից, անհրաժեշտ է ունենալ հասարակության բոլոր շերտերը ներկայացնող իշխանություն: ԲՀԿ-ի հեռացումով հասարակության մի զգալի հատված կդադարի իշխանության մեջ ներգրավված լինելուց: Քաղաքակիրթ երկրներում, որտեղ կառավարման եղանակը խորհրդարանականն է կամ կիսանախագահական (ինչպես Հայաստանում է) կոալիցիայի փլուզումը ավտոմատ բերում է խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների: Դա իհարկե հարվածում է երկրի հեղինակությանը, խորացնում է քաղաքական ճգնաժամը, ետ է շպրտում երկիրն իր զարգացման ծիրից: Այդ պատճառով ԲՀԿ-ի' կոալիցիան լքելը Հայաստանի քաղաքական դաշտի համար ծանր հետևանքներ կունենա, կվնասի երկրի կայունությանը, կբարդացնի կառավարության գործը, քանի որ երկրի ղեկավարության լեգիտիմությունը արդեն չափից դուրս ցածր կլինի (չմոռանանք, որ ավելի վաղ Դաշնակցությունն էլ էր լքել կոալիցիան): Նման իրավիճակում արդեն անիմաստ կլինի բարեփոխումներից խոսելը:
Եվ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ տարածաշրջանային զարգացումներն ակնհայտորեն սրացման միտում ունեն: Հայ-թուրքական սառեցված արձանագրությունները, Թուրքիայի կողմից ղարաբաղյան խնդրի շուրջ բավականին միակողմանի դիրքորոշումը, ղարաբաղյան դժվար ընթացող բանակցությունները, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և պատերազմի սպառնալիքները, չկարգավորված ռուս-վրացական հարաբերությունները (տարածաշրջանում այս պահին կա երեք փակ սահման' ռուս-վրացական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական), Վրաստանի արևմտյան կողմնորոշումը, հարավկովկասյան տարածաշրջանում բաժանարար գծերի խորացումը (ռուս-հայկական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը մի կողմից, թուրք-ադրբեջանականը' մյուս), էլ ավելի են լարում իրավիճակը Հարավային Կովկասում:
Հայաստանը այս բոլոր մարտահրավերներին կարող է դիմակայել միայն էֆեկտիվ իշխանության, հանրային համերաշխության և իրական ժողովրդավարական հասարակության առկայության դեպքում: Այսինքն' անհրաժեշտ է ժողովրդավարական ընտրությունների անցկացում, անհրաժեշտ է հասնել վերջապես իշխանության ճյուղերի տարանջատմանը (երբ պատգամավորները զբաղվում են քաղաքականությամբ, գործարարները' բիզնեսով, խորհրդարանն էլ այդքան կախված չէ գործադիրից), կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգված բնույթ կրի, պետք է սկսել տնտեսության ապամենաշնորհայնացում, բիզնեսի փուլային դուրսբերում ստվերից: Փոքր ու միջին բիզնեսին օգնությունը պետք է ոչ թե գովազդային, այ հասցեական բնույթ կրի, գյուղացին պետք է ազատ կարողանա վաճառել իր մթերքը Հայաստանի շուկաներում: Պետք է վերջապես սկսի կիրառվել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Իշխանությունը պետք է լրջորեն արձագանքի մամուլում տեղ գտած' պետական պաշտոնյաների չարաշահումների ու իրավախախտումների մասին հրապարակումներին: Պետք է բարձրացնել գործատուների հետ վեճերի պարագայում աշխատողների պաշտպանվածության աստիճանը: Ոչ կոմպետենտ որոշումների մեղավորները պետք է պարզվեն և պատժվեն:
Հայաստանին անհրաժեշտ բարեփոխումները

Ստեփան Գրիգորյան