Կարծիք

10.08.2016 12:09


Բոլորը մեկի դեմ, մեկը՝ բոլորի դեմ

Բոլորը մեկի դեմ, մեկը՝ բոլորի դեմ

Երբ սփյուռքահայ իմ բարեկամներն ինձ հարցնում են՝ ինչպիսի՞ն է այսօր երկրի ու ժողովրդի վիճակը, պատասխանը մեկն է՝ վատ է, քանի որ այսօր բոլորն են իշխանափոխություն ուզում, անգամ իշխանական թևի շատ ներկայացուցիչներ. Սերժ Սարգսյանի ոչ ադեկվատ քայլերի մասին բոլորն են խոսում՝ դե թեկուզ ոչ հանրայնացված:

Իսկ ժողովուրդն արդեն ամեն կոշտ գործողությունների դիմում է՝ Սերժ Սարգսյանին աթոռաթող անելու համար: Այո՛, պայքարը մեկ անձի շուրջ է՝ Սերժ Սարգսյանին այլևս ոչ ոք չի ցանկանում տեսնել՝ որպես ՀՀ նախագահ, որպես երկրի գլխավոր հրամանատար, քանի որ այդ հրամանատարի ոչ արդյունավետ քաղաքականության, ավելի շուտ՝ անձնական շահերից բխող որոշումների շնորիվ է, որ մենք բոլորս ենք հայտնվել փակուղու առաջ:

Այո՛, երկիրը երկիր կդառնա, երկրի և ժողովրդի մասին դրական պատասխան կտամ միայն այն ժամանակ, եթե առաջին հերթի ազատվենք Սերժ Սարգսյանի բռնաճորտատիրական ճիրաններից: Սա՛ է մեր երկրի առաջին խնդիրը՝ Սերժ Սարգսյանին աթոռաթող անել ամեն գնով, ցավոք, ցնցումների միջոցով միայն քաղաքացիներն են տուժում: Եվ քանի որ Սերժ Սարգսյանն այս 8 տարիներին ապացուցել է, որ ինքը սիրում է ցնցումներ, սիրում է նույնիսկ արյունահեղությամբ մնալ աթոռին, դե քանի որ արյունահեղությամբ էլ աթոռի է եկել (խոսքը Մարտի 1-ի մասին է) և, ուրեմն, մեզ մնում է ընտրությունների միջոցով տապալել Սերժ Սարգսյանի՝ բոլորիս կյանքը վտանգող հետագա քայլերի հաջորդականությունը՝ խոսքը նաև ԼՂՀ-ի (հետո էլ ՀՀ-ի) «վաճառքի» մասին է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը