Քաղաքական

10.08.2016 11:58


Վերաքննիչ դատարանը մերժեց Հովհաննես Հարությունյանի պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժեց Հովհաննես Հարությունյանի պաշտպանների բողոքը

Այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ կալանքը փոխելու մասին բողոքը։

Պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Հովհաննես Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ ինքը հանցագործ չէ, այլ մտածում է իր հայրենիքի մասին։

«Իմ հայրենիքը չունի գեթ մեկ թիզ հող, որն անպիտան է, և մենք ուզում ենք դա պաշտպանել»,–ասել է 29–ամյա Հովհաննես Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը