Կարծիք

10.08.2016 11:47


Ժիրայր Սեֆիլյանից բնակարանը հետ վերցնելու պարտականությունը դրվեց Վիտալի Բալասանյանի վրա

Ժիրայր Սեֆիլյանից բնակարանը հետ վերցնելու պարտականությունը դրվեց Վիտալի Բալասանյանի վրա

Ուրեմն ժամանակին Արցախի բանակը կամ իշխանությունները Ժիրոյին Ստեփանակերտում մի համեստ բնակարան էին նվիրել: Արցախում մարդը պապական տուն չուներ, խասիաթով զինվորի հացը ուտող չէր, հիպոթեկ էլ չկար և աշխատավարձն էլ բարձր չէր, և մարդու ընտանիքը մի տեղ պետք է ապրեր, հո չէ՞ր կարող ամբողջ կյանքը զորամասում ապրեր, մանավանդ, որ զորամասը բնակարան չի: Հետո էնպես եղավ, որ Ժիրոյի ու Արցախի էն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի ջրերը մի առվով չգնացին, և Արկադին հետ պահանջեց բնակարանը: Բնակարանը հետ վերցնելու պարտականությունը դրվեց Վիտալի Բալասանյանի վրա, որը այն ժամանակ բանակի ղեկավարների մեջ էր: Դե բնականաբար Վիտալին քաղցր-մաղցր խոսքերով մոտեցավ, թե՝ «բա Ժիրո ջան, հըսկանում ես լի», դե, բնականաբար, Ժիրոն «հըսկացավ», բայց ես, օրինակ, չէի հասկանում, թե ինչպես կարող էր գեներալական ուսադիրներ կրող և Ժիրոյի հետ միասին մարտական ճանապարհ անցած մարդը ըտենց պարտականություն վերցներ իր վրա:

Ես համոզված էի, որ եթե այդ գեներալիտետից թեկուզ մեկ-երկու հոգի թեկուզ կես բերան Արկադիկին ասեին, թե իրականում ինչ են մտածում այդ մասին, Արկադիկը մի քիչ կմտածեր, բայց չասեցին:

Բնակարան ասեցի, հիշեցի: Ժամանակին Ժիրոյին Երևան քաղաքի կենտրոնում բնակարան և սկզբի համար կուսակացական մի «չաղ պաշտոն» էր առաջարկում դաշնակցական մի լիդեր՝ դիմաց այն բանի, որ նա հրաժարվի իր գործունեությունից, բայց սրանք մոռանում էին, որ հեղափոխականի համար լավագույն բնակարանը բանտն է, մանավանդ, եթե Վիտոյին հարցնես, Երևանի էլիտար բնակարանները Ժիրոյի բանտային պայմանների դեմ գլուխները պատովն են տվել:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը