Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում վտանգի առաջ են կանգնել ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ինքը՝ ՀՀԿ ղեկավարը:
Կրակոցները հնչեցին, քանզի Սերժ Սարգսյանն էր դրա ակամա պատվիրատուն:
Ուրիշ բան չէր էլ կարող լինել: Երբ հաճախորդացվում է քաղաքական սուբյեկտների մեծ մասը, երբ թրաֆիքինգի է ենթարկվում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, երբ խաղի կանոն է հռչակվում «Ինչքան ուզեք, էնքան խփեմ»-ը, երբ հայտարարվում է, որ պաշտոնի ձգտողները պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով, երբ Հայաստանի տնտեսությանը փորձ է արվում տալ տնամերձ բոստանի կարգավիճակ, երբ հանուն աթոռի վաճառքի է հանվում ՀՀ ու ԼՂՀ շահերը, բնական է որ այդ դեպքում խոսքն իր տեղը զիջելու է փամփուշտի ձայնին և քաղաքական գործընթացի գլխավոր հերոս է դառնալու «Կալաշնիկովը»:
ՀՀԿ ղեկավարը հետևողականորեն սպանեց խոսքը, հատկապես ընդդիմադիր խոսքը, որպեսզի այդ լղոզվածության մեջ կարողանա մինչև վերջ արժեզրկել ամեն ինչ: Դա իրեն անհրաժեշտ էր աթոռը պահելու համար:
ՀՀԿ ղեկավարը նույն հետևողականությամբ համոզեց ՀՀ քաղաքացիներին, որ միայն զենքով պետք է լուծվեն քաղաքական հարցերը, քանզի քվեարկությամբ հնարավոր չի լինելու բան փոխել:
Հիմա բոլորը փակուղու առաջ են կանգնած: Սերժ Սարգսյանըչի ուզում և չի կարող հեռանալ, քանզի գտնվում է ագահության ու վախի ազդեցության տակ: Հանրությունն արագ փոփոխություններ է ուզում և իշխանափոխության հարցում ավելի ու ավելի կոշտ մեթոդների կողմնակից է դարձել: Այս ամենի ոսկե միջինն ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է՝ առանց ցնցումների: Բայց դատելով ամենից՝ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ցնցումներ լինեն: Թե ինչ կունենանք վերջնարդյունքում, դժվար է կանխատեսել:
Սարգսյանը սպանեց խոսքը, բայց մոռացավ, որ դրա փոխարեն կարող է այլ բան ստանալ բումերանգի էֆեկտով:
Ինչ է ցանել և ինչ կստանա Սարգսյանը
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում վտանգի առաջ են կանգնել ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ինքը՝ ՀՀԿ ղեկավարը:
Կրակոցները հնչեցին, քանզի Սերժ Սարգսյանն էր դրա ակամա պատվիրատուն:
Ուրիշ բան չէր էլ կարող լինել: Երբ հաճախորդացվում է քաղաքական սուբյեկտների մեծ մասը, երբ թրաֆիքինգի է ենթարկվում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, երբ խաղի կանոն է հռչակվում «Ինչքան ուզեք, էնքան խփեմ»-ը, երբ հայտարարվում է, որ պաշտոնի ձգտողները պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով, երբ Հայաստանի տնտեսությանը փորձ է արվում տալ տնամերձ բոստանի կարգավիճակ, երբ հանուն աթոռի վաճառքի է հանվում ՀՀ ու ԼՂՀ շահերը, բնական է որ այդ դեպքում խոսքն իր տեղը զիջելու է փամփուշտի ձայնին և քաղաքական գործընթացի գլխավոր հերոս է դառնալու «Կալաշնիկովը»:
ՀՀԿ ղեկավարը հետևողականորեն սպանեց խոսքը, հատկապես ընդդիմադիր խոսքը, որպեսզի այդ լղոզվածության մեջ կարողանա մինչև վերջ արժեզրկել ամեն ինչ: Դա իրեն անհրաժեշտ էր աթոռը պահելու համար:
ՀՀԿ ղեկավարը նույն հետևողականությամբ համոզեց ՀՀ քաղաքացիներին, որ միայն զենքով պետք է լուծվեն քաղաքական հարցերը, քանզի քվեարկությամբ հնարավոր չի լինելու բան փոխել:
Հիմա բոլորը փակուղու առաջ են կանգնած: Սերժ Սարգսյանը չի ուզում և չի կարող հեռանալ, քանզի գտնվում է ագահության ու վախի ազդեցության տակ: Հանրությունն արագ փոփոխություններ է ուզում և իշխանափոխության հարցում ավելի ու ավելի կոշտ մեթոդների կողմնակից է դարձել: Այս ամենի ոսկե միջինն ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է՝ առանց ցնցումների: Բայց դատելով ամենից՝ Սարգսյանն ամեն ինչ անում է, որպեսզի ցնցումներ լինեն: Թե ինչ կունենանք վերջնարդյունքում, դժվար է կանխատեսել:
Սարգսյանը սպանեց խոսքը, բայց մոռացավ, որ դրա փոխարեն կարող է այլ բան ստանալ բումերանգի էֆեկտով:
Կորյուն Մանուկյան