Աշխարհ

09.08.2016 11:53


Ռոգոզինը կրկին խոսել է Ադրբեջան զենք արտահանելու մասին

Ռոգոզինը կրկին խոսել է Ադրբեջան զենք արտահանելու մասին

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նշել է, որ որպես որակյալ և ոչ թանկարժեք զենքի խոշոր արտահանող երկիր՝ Ռուսաստանը հետաքրքիր է և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի համար: «РИА «Новости»»–ն գրում է, որ այս մասին նա ասել է Բաքվում՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի եռակողմ գագաթաժողովից հետո:

Ռոգոզինը հավելել է, որ ընդհանուր սպառնալիքներին հարկավոր է պատասխանել ոչ միայն համերաշխությամբ, այլ նաև հանդիպումներով ու քննարկումներով, թե ինչպես պետք է մարտահրավերներին դիմակայել քաղաքական ճանապարհով, բայց նաև լինել ֆիզիկապես ավելի ամուր։

Ըստ Ռոգոզինի՝ Ադրբեջանի կողմից «Ռուսլան» (An-124) օդանավի գնումը լուրջ գործարք է, որը կիրականացվի հաջորդ տարի: Բացի այդ, Ադրբեջանում օդանավերի հավաքման գործարան, ինչպես նաև ուղղաթիռների արդիականացման կենտրոն կբացվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը