Քաղաքական

09.08.2016 10:12


Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը՝ Տիգրան Մանսուրյանի այցից հետո

Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը՝ Տիգրան Մանսուրյանի այցից հետո

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը, «Ազատության»-ը փոխանցեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Հրազենային վիրավորումով «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող Պետրոսյանը հինգ օր շարունակ հրաժարվում էր սննդից և դեղորայքից՝ խնդրելով, որ իրեն այցելեն կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանն ու Տիգրան Մանսուրյանը։

«Երեկ նրան է այցելել Տիգրան Մանսուրյանը, ինչից հետո «Սասա ծռեր»-ի անդամը դադարեցրել է հացադուլը»,-փոխանցեց պաշտպանն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը