Աշխարհ

09.08.2016 09:52


Հայուհին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն (տեսանյութ)

Հայուհին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն (տեսանյութ)

Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերում չեմպիոն է դարձել ռուսաստանցի սուսերամարտիկ, հայուհի Յանա Եգորյանը։ Նա 15:14 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային: Այս մասին հայտնում է Sport-express-ը։

«Մարզումների տարիներն ապարդյուն չանցան: Սոնյան իմ կուռքն է սուսերամարտում: Ես փայլուն գիտեմ, թե որքան ծանր է լինել 2–րդը։ Բազմիցս ցանկություն է եղել հեռանալ. ոտքերս, գլուխս չեն աշխատում, ամեն ինչ ցավում է, բայց կան երկրպագուներ, որոնք հսկայական աջակցություն են ցուցաբերել և ինձ շատ են ոգևորել: Մարզիչն էլ է շատ օգնել, ուղղություն է ցույց տվել»,–հաղթանակից հետո ասել է Յանան:

Նշենք, որ նա ծնվել է 1993թ. Երևանում։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Թիմային պայքարում 2015թ. դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը