Աշխարհ

09.08.2016 01:33


Մարզիչ. «Փորձի պակասը զգացնել տվեց»

Մարզիչ. «Փորձի պակասը զգացնել տվեց»

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի կարծիքով՝ փորձի պակասի պատճառով է, որ Հրաչիկ Բաբայանը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։

«Հրաչը լավ պատրաստված էր այս խաղերին, պատրաստ էր բարձր արդյունքների, բայց փորձի պակասը զգացնել տվեց։ Մի քիչ լարվածություն ուներ։ Մյուս արդյունքների հետ համեմատ` Հրաչի արդյունքը շատ մոտ էր։ Նա դեռ երիտասարդ է և լավ ապագա ունի»,- շեշտեց Նիկողոսյանը։

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքեց 621.5 միավոր և զբաղեցրեց 24-րդ տեղը։

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը