Աշխարհ

08.08.2016 22:36


Եռակողմ հանդիպմանը Ալիևը խոսել է ԼՂ հիմնախնդրից

Եռակողմ հանդիպմանը Ալիևը խոսել է ԼՂ հիմնախնդրից

Բաքվում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ հանդիպումն անց է կացվել Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնում:

«Այսօր Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս քվոն անթույլատրելի է: Միջազգային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հակամարտության արդարացի կարգավորման կողմնակիցն են։ Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-եռակողմ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը:

Հանդիպման ավարտին կողմերն ընդունել են հռչակագիր, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին, տարածարջանային հակամարտությունների կարգավորմանը, Կասպից ծովում փոխգործակցությանը, էներգետիկայի բնագավառում կապերի զարգացմանը, տրանսպորտային, առևտրատնեսական այլ ոլորտների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը