Արայիկ Խանդոյանի մայրը դիմում է ՀՀ ազատ քաղաքացիներին
Հարգելի լրագրողներ և ՀՀ ազատ քաղաքացիներ: Ձեզ է դիմում Արայիկ Խանդոյանի մայրը՝ Ռիմա մայրիկը: Մեր համար առաջին խնդիրը՝ պետք է լինի հնարավորինս բանտերը ազատել քաղբանտարկյալներից, որովհետև Արցախյան գոյամարտի ժամանակ և ապրիլյան պատերազմի օրերին իմ որդիները պաշտպանելով և ազատագրելով հայրենի հողը միայն մեկ նպատակ են ունեցել՝ ինքնիշխան, ազատ, արդարադատ Հայաստանում ապրելու և արարելու: Հայաստանում չպետք է լինեն քաղ բանտարկյալներ, հենց քաղբանտարկյալների, գաղութացման և Արցախի հողերի հանձնման լրջագույն խնդիրը մեզ բերեց և կանգնեցրեց հուլիսի 17-ի դեպքերին, մենք դեմ դիմաց առնջվեցինք այն կեղտի հետ, որ 25 տարուց ավել կեղեքում է իմ տղաների երազած Հայաստանը:
Իմ կրտսեր որդին՝ Արարատ Խանդոյանը այսօր քաղբանտարկյալ է, այդպես էլ ոստիկանությունը և դատարանը չի կարողանում ապացուցել իմ որդու մեղավորությունը: Մեր փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան, դատը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 15:30, հասցեն՝ Գ. Նժդեհի փողոց։ Ես անձամբ՝ իմ ընտանիքի անդամների հետ, լինելու եմ այնտեղ։ Խնդրում եմ Ձեր ֆիզիկական ներկայությամբ քաջալերեք ինձ և իմ ընտանիքին: Ես հավատում եմ, որ մեր միասնականության պայքարը բերելու է հաղթանակներ:

Արարատ Խանդոյանի ֆեյսբուքյան էջից