Աշխարհ

08.08.2016 14:21


Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը համատեղ կոչ են հղում աշխարհին

Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը համատեղ կոչ են հղում աշխարհին

Բաքվում անցկացվող եռակողմ հանդիպման շրջանակներում Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանն ահաբեկչության և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին միանալու կոչ են հղելու աշխարհին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Կողմերը մտադիր են հակազդել ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրսահմանային հանցավորությանը, զինամթերքի ապօրինի առևտրին, թմրանյութերի շրջանառությանն ու վաճառքին, մարդկանց առևտրին ու տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործություններին»,- ասվում է համապատասխան հռաչակագրում, որը նախատեսված է ստորագրման։

Դրանում խոսվում է երեք երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման կարևորության մասին։

Նաև այդ երկրների ներկայացուցիչները պայմանավորվում են ուժեղացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում՝ մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» նախագծի զարգացման առումով, որը Եվրոպան պետք է միացնի Հարավ-արևելյան Ասիայի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը