Աշխարհ

08.08.2016 17:45


Ճապոնիայի 82-ամյա կայսրը խոսել է իր աշխատանքի ծանրության մասին (տեսանյութ)

Ճապոնիայի 82-ամյա կայսրը խոսել է իր աշխատանքի ծանրության մասին (տեսանյութ)

Ճապոնիայի 82-ամյա կայսր Ակիհիտոն, միակն աշխարհում, ասել է, որ իրեն դժվար է դարձել լիարժեքորեն իրականացնել իր պարտականությունները, և որպես պետության խորհրդանիշ՝ թերացումներ չի ցանկանում թույլ տալ:

«Երկու վիրահատության ենթարկվելուց հետո ես ուժերի անկում եմ սկսել զգալ տարիքի հետ կապված, սկսել եմ դժվարությամբ իրականացնել իմ ծանր պարտականությունը»,– Ակիհիտոյի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Կայսր Ակիհիտոն կայսր Հիրոհիտոյի և կայսրուհի Կոդզյունի ավագ որդին և հինգերորդ երեխան է։ Նա ծնվել է 1933թ. դեկտեմբերի 23-ին։ Ակիհիտոն պաշտոնապես համարվում է Ճապոնիայում մ.թ.ա. 660 թվականից իշխող դինաստիայի 125-րդ կայսրը։ Այն ժամանակ Ճապոնիայի առաջին միապետը դարձավ Դզիմմուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը