Աշխարհ

08.08.2016 11:53


Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը (տեսանյութ)

Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը (տեսանյութ)

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել են կին մարմնամարզիկները:

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։

Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ:

Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը