Կարծիք

07.08.2016 23:55


Բռնատիրական համակարգերում երկու հիմնարար խնդիր կա

Բռնատիրական համակարգերում երկու հիմնարար խնդիր կա

Եթե ուզում եք մեր ներկայիս քաղաքական համակարգն ավելի հասկանաք, ու նաև հասկանաք, թե ինչու է Սերժը հաճախ իրեն ագրեսիվ դրսևորում և մեզ ինչեր կարող են սպասվել ապագայում, ապա անպայման կարդացեք Միլան Սվոլիկի «Բռնատիրական կառավարման քաղաքականությունը» աշխատությունը։

Սվոլիկը պնդում է, որ բռնատիրական համակարգերում երկու հիմնարար խնդիր կա, որոնց լուծումից էլ կախված է բռնապետի գոյատևումը։ Առաջին խնդիրը բնակչության լայն զանգվածներին ճնշումներով ղեկավարելն է։ Երկրորդը՝ էլիտայի ներսում ուժերի հավասարակշռությունն է, ու բռնապետի կողմից նրանց ղեկավարումը։

Այս երկու խնդրի վատ մենեջմենթից էլ հաճախ նրանք լքում են իրենց պաշտոնը։ Օրինակ, երկրներ կան, որտեղ ուժային կառույցներին շատ ռեսուրսներ է տրամադրում բռնապետը ժողովրդին ճնշելու համար, որի արդյունքում էլ ուժային կառույցները ուժեղանում ու հեռացնում են բռնապետերին։

Սվոլիկը նաև բացատրում է, թե ինչու բռնատիրական համակարգերում ազատ պետական մարմին չկա, և ինչու բռնությունը իշխանություն պահելու կարևոր գործիքն է։

Սվոլիկի գիրքը բռանտիրական համակարգերի մասին հետաքրքիր աշխատություն է, որը նաև օգնում է Հայաստանն ավելի լավ հասկանալ։ Ժամանակ գտեք ու կարդացեք։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը