Ողնաշարի կեսը երկաթ է, ամառ-ձմեռ Վերնիսաժում կանգնած իր գործերն էր վաճառում
Փայտագործ կամ փայտարվեստի վարպետ Արթուր Սարգսյանը, որի ողնաշարի կեսը երկաթ է, ամառ-ձմեռ Վերնիսաժում կանգնած իր գործերն էր վաճառում, որ կարողանար ընտանիքի օրվա հացը վաստակել: Եվ այս մարդը կյանքը վտանգելով «Սասնա ծռերին» հաց հասցրեց: Շատ խորհրդանշական է: Մեծ հաշվով, նրա արարքը ժողովրդին հացով ապահովելու քայլ էր: Մի բան, որ պետք է անի իշխանությունը, անում է Վերնիսաժում կյանք մաշող անառողջ մարդը: Դե, իշխանությունն էլ՝ ի՞նչ: Հազիվ ծայրը ծայրին է հասցնում, որպեսզի կարողանա ինքն ապրի: Օրինակ, Աշոտյանի երեխաները պետք է էլիտար մասնավոր դպրոց հաճախեն ու պապան էլ տարեկան 5 միլիոն դրամ վճարի իր երեխաների ուսման համար: Կամ՝ ֆինանսների նախկին նախարարի՝ Դավիթ Սարգսյանի կինը պետք է հղիության ճոխ նպաստ ստանա՝ 20 միլիոն դրամ: Պետք է 120 հազար դոլար արժողությամբ չաշխատող 2 բիոզուգարան տեղադրեն երկրում: Պետք է իրենց գործուղումների ու բարձր դասի թռիչքների վրա տասնյակ միլիոններ ծախսեն: Պետք է Գալուստ Սահակյանը 220 միլիոն դրամ արժողությամբ «պադավատ» ունենա: Պետք է դղյակների կոլեկցիա ունենան... Իսկ նրանց փոխարեն Արթուր Սարգսյանը պետք է երջանիկ լինի, եթե կարողանա մի քանի ամսում գոնե փայտե երկու զարդատուփ վաճառել, որպեսզի...հաց հասցնի Ծռերին, մեզ՝ բոլորիս...
Ողնաշարի կեսը երկաթ է, ամառ-ձմեռ Վերնիսաժում կանգնած իր գործերն էր վաճառում
Փայտագործ կամ փայտարվեստի վարպետ Արթուր Սարգսյանը, որի ողնաշարի կեսը երկաթ է, ամառ-ձմեռ Վերնիսաժում կանգնած իր գործերն էր վաճառում, որ կարողանար ընտանիքի օրվա հացը վաստակել:
Եվ այս մարդը կյանքը վտանգելով «Սասնա ծռերին» հաց հասցրեց:
Շատ խորհրդանշական է: Մեծ հաշվով, նրա արարքը ժողովրդին հացով ապահովելու քայլ էր:
Մի բան, որ պետք է անի իշխանությունը, անում է Վերնիսաժում կյանք մաշող անառողջ մարդը:
Դե, իշխանությունն էլ՝ ի՞նչ: Հազիվ ծայրը ծայրին է հասցնում, որպեսզի կարողանա ինքն ապրի:
Օրինակ, Աշոտյանի երեխաները պետք է էլիտար մասնավոր դպրոց հաճախեն ու պապան էլ տարեկան 5 միլիոն դրամ վճարի իր երեխաների ուսման համար:
Կամ՝ ֆինանսների նախկին նախարարի՝ Դավիթ Սարգսյանի կինը պետք է հղիության ճոխ նպաստ ստանա՝ 20 միլիոն դրամ:
Պետք է 120 հազար դոլար արժողությամբ չաշխատող 2 բիոզուգարան տեղադրեն երկրում: Պետք է իրենց գործուղումների ու բարձր դասի թռիչքների վրա տասնյակ միլիոններ ծախսեն: Պետք է Գալուստ Սահակյանը 220 միլիոն դրամ արժողությամբ «պադավատ» ունենա: Պետք է դղյակների կոլեկցիա ունենան...
Իսկ նրանց փոխարեն Արթուր Սարգսյանը պետք է երջանիկ լինի, եթե կարողանա մի քանի ամսում գոնե փայտե երկու զարդատուփ վաճառել, որպեսզի...հաց հասցնի Ծռերին, մեզ՝ բոլորիս...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից