Լրահոս

15.12.2009 11:16

Իրանը պատրաստ է միջնորդել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

Իրանը պատրաստ է միջնորդել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում

Իրանը պատրաստ է միջնորդել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Թեհրանում երկուշաբթի օրը ասել է  Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին։

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հիմնական հարցերից էին Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և ղարաբաղյան հակամարտությունը։

-Մենք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ ենք քննարկել,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էլմար Մամեդյարովը։

Նա Իրանին շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հարցում արդար դիրքորոշում ունենալու  և արտահայտելու համար։

Ըստ «Trend News»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։