Հայաստանում փոփոխությունների ձգտում են բոլորը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: Հարցն այն է, թե ամեն մեկն ինչպիսի փոփոխություններ է պատկերացնում:
ՀՀԿ ղեկավարը փոխեց Սահմանադրությունը, որպեսզի փորձի մնալ պետական կառավարման համակարգում ու ցմահ իշխել:
Հանրության գրեթե հարյուր տոկոսը ճիշտ հակառակ բնույթի փոփոխության է ձգտում: Դրա համար էլ «Ոչ» ասեց «սահմանադրական» հեղաշրջմանը և «այո» է ասում իշխանափոխությանը:
ՀՀ քաղաքացիներն ուզում են փոխել իշխանությունը, պետական կառավարման համակարգից հեռացնել Սերժ Սարգսյանին և ստեղծել նոր տիպի հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան ունենալ զարգացող տնտեսություն և արտագաղթից չքամվող երկիր, նաև՝ մարտունակ բանակ ու անվտանգ հայրենիք:
Սերժ Սարգսյանն ամեն կերպ ձգտում է դեմ կանգնել ՀՀ-ին ու ԼՂՀ-ին անհրաժեշտ փոփոխություններին, քանզի իր անձնական շահերը հակասում են դրանց:
Սարգսյանին առայժմ հաջողվում է հանրային պահանջին դեմ կանգնել ու պահել աթոռը, բայց ամեն նոր օրը փոփոխությունների քամին վերածում է փոթորիկի:
ՊՊԾ-ի գրավումը հենց այդ փոթորիկի դրսևորումներից էր: Ավելի ճիշտ՝ փոթորիկի նախերգանքն էր: Եթե այսպես շարունակվի, ապա կլինեն ցունամիներ ու սարսափելի տեսարաններ: Մեր երկիրը կընկնի ցնցումների մեջ: Իսկ դա մեզ պետք չէ: Մեզ պետք են փոփոխություններ՝ անարյուն ու առանց կատակլիզմների: Այլ հարց է, որ ՀՀԿ ղեկավարն է համառորեն փոթորիկ պատվիրում:
Թե ինչ կունենանք իրական կյանքում՝ կախված է յուրաքանչյուրիցս:
Փոփոխությունների քամի՞, թե՞ փոթորիկ

Կորյուն Մանուկյան