Քաղաքական

07.08.2016 16:03


Վարուժան Ավետիսյան. «Հայ երիտասարդությո՛ւն, դու չես կարող գլուխդ բարձին դնել, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում»

Վարուժան Ավետիսյան. «Հայ երիտասարդությո՛ւն, դու չես կարող գլուխդ բարձին դնել, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում»

Սիրելի երիտասարդներ,

Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը, Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր և գաղափարաքաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշևիկյան տիրապետության մասին:

Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը և ձեռքը, սակայն մնացել է Հայրենիքի պաշտպանության դիրքերում և՝ որպես հայի անկոտրում ոգու օրինակ ու հաղթանակի փարոս բոլորիս համար:

Եթե բանտարկված է Ալեք Ենիգոմշյանը, ուրեմն, բանտարկված է Հայրենիքը, նրա ազատությունն ու արժանապատվությունը:

Հայ երիտասարդությո՛ւն, դու չես կարող գլուխդ բարձին դնել և ապրել առօրյա կյանքով, քանի դեռ Ալեքը տանջվում է չեկիստական բանտում: Սասնա Ծռեր խմբավորման անունից և Ալեքի հայրենանվեր կենսագրության հանդեպ պարտքի իրավունքով կոչ են անում ոտքի ելնել և օր ու գիշեր հանգիստ չտալ թրքաբարո վարչախմբին՝ հատկապես Նալբանդյան փողոցի տխրահռչակ շենքի մոտ, և պարտադրել, որ նա ազատ արձակի մեր կենդանի լեգենդին:

Վարուժան Ավետիսյան

Վարդաշեն ՔԿՀ 06.օգոստոսի 2016թ

Այս խորագրի վերջին նյութերը