Պավել Մանուկյանի պարգևների թիվը 2-ն է, Տարոն Մարգարյանինը՝ 14
Պարզեցի, որ արցախյան ազատամարտի բովով անցած, ադրբեջանական դիվերսիոն զորամիավորման դեմ կռված, Շուշիի բանտում հայտնված ու կտտանքների ենթարկված Պավել Մանուկյանի պարգևների թիվն ընդամենը 2-ն է, իսկ բանակում չծառայած, դասալիք պարոն Տարոն Մարգարյանի պարգևների թիվը՝ 14: Է՛լ Նժդեհի, է՛լ Անդրանիկ Օզանյանի, է՛լ Լեռնահայաստանի արծիվի, է՛լ Ապարապետ Վազգեն Սարգսյանի, է՛լ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալներ ու շքանշաններ...շարքը երկար է և, եթե Տարոն Մարգարյանը ամբողջը կրի՝ կպահանջվի ևս մեկ կոստյում: Պատկերացրեք՝ համ էլ Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀԿ-ական քաղաքապետը: Շուտով, երևի, Տարոնը Նանսենի պես հումանիստ դառնա ու Խաղաղության Նոբելյան մրցանակ էլ ստանա։
Իսկ ազատամարտիկն անցյալ տարի հետ է վերադարձրել իր մեդալն ու շքանշանը: Դե հիմա էլ վիրավոր է եւ նորից բանտում... Ի տարբերություն, դասալիք նժդեհականների, նրա մեդալները պատրոնդաշին է...
Պավել Մանուկյանի պարգևների թիվը 2-ն է, Տարոն Մարգարյանինը՝ 14
Պարզեցի, որ արցախյան ազատամարտի բովով անցած, ադրբեջանական դիվերսիոն զորամիավորման դեմ կռված, Շուշիի բանտում հայտնված ու կտտանքների ենթարկված Պավել Մանուկյանի պարգևների թիվն ընդամենը 2-ն է, իսկ բանակում չծառայած, դասալիք պարոն Տարոն Մարգարյանի պարգևների թիվը՝ 14:
Է՛լ Նժդեհի, է՛լ Անդրանիկ Օզանյանի, է՛լ Լեռնահայաստանի արծիվի, է՛լ Ապարապետ Վազգեն Սարգսյանի, է՛լ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալներ ու շքանշաններ...շարքը երկար է և, եթե Տարոն Մարգարյանը ամբողջը կրի՝ կպահանջվի ևս մեկ կոստյում:
Պատկերացրեք՝ համ էլ Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով է պարգևատրվել ՀՀԿ-ական քաղաքապետը:
Շուտով, երևի, Տարոնը Նանսենի պես հումանիստ դառնա ու Խաղաղության Նոբելյան մրցանակ էլ ստանա։
Իսկ ազատամարտիկն անցյալ տարի հետ է վերադարձրել իր մեդալն ու շքանշանը: Դե հիմա էլ վիրավոր է եւ նորից բանտում...
Ի տարբերություն, դասալիք նժդեհականների, նրա մեդալները պատրոնդաշին է...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից