Քաղաքական

06.08.2016 08:49


Կյուրեղյան եղբայրների մորն ուղարկված ծանուցագիրը չեղարկվել է

Կյուրեղյան եղբայրների մորն ուղարկված ծանուցագիրը չեղարկվել է

Կյուրեղյանների փաստաբան Տիգրան Եգորյանին ոստիկանությունը փաստաթուղթ չի ներկայացրել, թե ինչ հիմքով էր այսօր բերման ենթարկվել Կյուրեղյան եղբայրների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը: Վերջինիս ավելի վաղ ազատ արձակելուց հետո միայն ծանուցագիր էին տվել, որ այսօր ժամը 19:30-ին կրկին ներկայանա ոստիկանական բաժանմունք:

«Քննիչը զանգեց, խնդրեց, որպեսզի չներկայանանք և երաշխիքներ տվեց, որ այս կապակցությամբ որևէ խնդիր չի առաջանա և խոստացավ նաև օրերս զանգահարել և տեղեկացնել, թե ինչն էր պատճառը, ինչպես նաև հետագա քայլերի մասին ծանուցի: Այսինքն մեզ ասացին, որ այսօրվա այդ 19:30 ծանուցագիրը չեղարկվել է, խնդրում ենք քննչական բաժին չներկայանալ՝ դրա անհրաժեշտությունը վերացած լինելու պատճառով»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Եգորյանը:

ՀՀ Քննչական Կոմիտեն ծառայողական քննություն է նշանակել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առիթով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության: Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ»:

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը