Կարծիք

05.08.2016 15:56


Հա՛մ մեզ տփեք, հա՛մ մեր հաշվին պրեմիա՞ ստանաք

Հա՛մ մեզ տփեք, հա՛մ մեր հաշվին պրեմիա՞ ստանաք
Վերջին օրերին խաղաղ ցույցերը չեն դադարում, դրա հետ մեկտեղ՝ չի դադարում նաև ոստիկանության և, առհասարակ, իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը:

Քիչ է, որ երեկ հարձակվել էիք և դաժան ծեծի ենթարկել ակտիվիստի, դեռ մի բան էլ մարդկանց կալանավորել եք (http://www.7or.am/am/news/view/111202/), ուզում եք իրենց նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով տուգանե՞ք: Ինչ է՝ Երանոսյան եղբայրներին պրեմիա տալու համար բյուջեում փող չկա, որոշել եք մեզանի՞ց էդ փողը ստանաք: Լավ էլ տեղավորվել եք. հա՛մ մեզ տփում եք, հա.մ մեզ տուգանում եք ու դեռ մի բան էլ բերդերում փակո՞ւմ եք: է՞ս են Սերժ Սարգսյանի կողմից խոստացված արագացված բարեփոխումները: Հիմա ի՞նչ, եթե վաղը-մյուս օրը սրտներդ «սամալյոտի միս» ուզի, ու որոշեք սեփական ավիաընկերություն բացել, ի՞նչ եք անելու, Հյուսիսային պողոտայում երեխեքի հետ քայլող մամաների՞ն եք տուգանելու նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:

Մենք այնպիսի վիճակում ենք, որ մեծ ընտրություն չկա. կա՛մ սրանք Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեզ շարունակում են ծաղրել և ահաբեկել, կա՛մ մենք սրանց սաղին «բիրիքով» ուղարկում ենք չվաստակած թոշակի:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը