Կարծիք

05.08.2016 15:40


Իսկ նորմալ քնելու հնարավորությունից զրկելը խոշտանգում չէ՞

Իսկ նորմալ քնելու հնարավորությունից զրկելը խոշտանգում չէ՞

Վերջին շաբաթների ընթացքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում ձերբակալված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ նույն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 12–տեղանոց խցիկներում 15-18 հոգով են նստած, ինչի արդյունքում ստիպված են հերթով քնել։

Հիմա հարց՝ եթե մարդը զրկված է նորմալ քնելու հնարավորությունից, ինչը կենսական պահանջ է, և ինչի խափանումը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել, էլ չեմ ասում՝ իրականության ադեկվատ ընկալման վրա ազդել (ինչն ապացուցում են բազմաթիվ գիտական հետազոտություններ), դա խոշտանգում չէ՞։ Նամանավանդ որ դատը դեռ չի կայացել, և մարդկանց մեղավորությունը դեռ ապացուցված չէ։

Բա եթե այդ ամենի արդյունքում մարդիկ առողջական լուրջ խնդիրներ ստանան, պետությունը փոխհատուցելո՞ւ է կրած վնասը։ Եվ ի՞նչ է այդ ամենի մասին մտածում ՄԻՊ-ը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը