Քաղաքական

05.08.2016 14:55


Կյուրեղյանների մորն ազատ են արձակել պայմանով

Կյուրեղյանների մորն ազատ են արձակել պայմանով

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առանց ծանուցագրի ոստիկանություն բերման ենթարկված «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների մորը՝ տիկին Նվարդին, բաց են թողել՝ պայմանով, որ այսօր՝ ժամը 19։00-ին, կրկին ներկայանա բաժին։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց Նվարդ Կյուրեղյանը։

«Հավանաբար, քրեական գործ է հարուցվել, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ուղղակի շատ զարմացած եմ, չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Առանց ինձ տեղյակ պահելու, ծանուցագիր ցույց տալու՝ տարել են, երբ ես պատրաստվում էի այսօր որդիներիս առաջին անհրաժեշտության իրեր ու սնունդ տանել»,-ասաց տիկին Նվարդը։

Նշենք, որ նրան բերման են ենթարկել իբրեւ հուլիսի 17-ին իր մոտ հայտնաբերված սառը զենքի գործով։ Սակայն Նվարդ Կյուրեղյանը ասաց, որ հուլիսի 17-ին իր մոտ դանակ չի հայտնաբերվել։

«Դա իմ մոտ չի հայտնաբերվել։ Ժամը 6-ին եկել են տնից բռնի տարել ձեռքերս կապտուկների մեջ, առանց խուզարկության իրավունքի, կահույքի միջից հանեցին Արեգի զինվորական ուսապարկը, քրքրեցին, վերցրեցին ու ինձ էլ հետը տարան ոստիկանություն։ Իսկ էնտեղ գրել են, որ երեկոյան ժամը 18-ին բակից բերման են ենթարկել։ Ինձ իրենք տնից են տարել, վերցրել բանալիները եւ հեռախոսս»։

Մանրամասները՝ «NEWS.am»-–ում։

Այս խորագրի վերջին նյութերը