Աշխարհ

05.08.2016 14:20


Անհայտ անձը 12 մարդու է գնդակահարել Հնդկաստանի շուկայում

Անհայտ անձը 12 մարդու է գնդակահարել Հնդկաստանի շուկայում

Հնդկաստանի Ասսամ նահանգում մի տղամարդ 12 մարդու է գնդակահարելով սպանել, ևս 15–ին՝ վիրավորել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Ըստ տեղի ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել Քոքրադժհար քաղաքի մարդաշատ շուկայում՝ Գուվահաթի կոմերցիոն մայրաքաղաքից 220 կմ հեռավորությամբ։

Ներկայումս իրավապահները որոնում են հանցագործին և պարզում հրաձգության շարժառիթները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը