Լրահոս

05.08.2016 14:11


ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տանկիստները մարտավարական պարապմունքներ են իրականացնում

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տանկիստները մարտավարական պարապմունքներ են իրականացնում

«Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները հրաձգությունների մարտավարական-կրակային վարժություններ են կատարում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանից հայտնում են, որ տանկային ստորաբաժանումների գործնական կրակային վարժանքներում մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ներգրավված է շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 20 Տ-72Բ տանկ:
Նոր ժամանած զինծառայողներին պատրաստում են ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա հրաձգությունների կատարմանը՝ շոգ կլիմայական պայմաններում:

Նրանք մշակում են պայմանական հակառակորդի գրոհների դիմագրավման, լեռնային-ժայռոտ կտրտված տեղանքում զանազան արգելքների հաղթահարման խնդիրներ և համալիր կրակ են բացում տանկի սպառազինության ու տարբեր տիպի զինամթերքի օգտագործմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը