Աշխարհ

05.08.2016 12:35


Տղամարդը 40 րոպե փորձում էր հասնել երեխային ու կնոջը տարած ջրային ներքնակին (տեսանյութ)

Տղամարդը 40 րոպե փորձում էր հասնել երեխային ու կնոջը տարած ջրային ներքնակին (տեսանյութ)

Անապայի վայրի լողափերից մեկում կարող էր ողբերգություն տեղի ունենալ. ջրային ներքնակը բաց ծով է քշել երեխայի հետ մի կնոջ։ Ընտանիքի հայրն այլ տղամարդկանց հետ փորձել է հասնել ներքնակին, բայց չի հաջողվել։

Բարեբախտաբար, այդ օրը նույն ափում լողի մարզիչ կար։ Վլադիսլավ Սմիռնովը տեսել է՝ ինչ է կատարվում, ու նետվել ջուրը։ Ներքնակին հասնել նրան հաջողվել է 40 րոպեում. փրկվածներն ափ են հասել քարշակով. ափից մեկ կմ հեռավորությամբ նրանց փրկարարներն են դիմավորել։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ մեկ ամիս առաջ էլ նույն մարզիչը խեղդվելուց էր փրկել 3–ամյա մի տղայի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը